Գյունդողանը «Բարսելոնային» ասել է, որ ցանկանում է հեռանալ
ՀասարակությունԻլկայ Գյունդողանը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, գերմանացի կիսապաշտպանն արդեն տեղեկացրել է մարզչական շտաբին և մարզական ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ ակումբից մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակումը։
Ֆուտբոլիստի և ակումբի հարաբերությունները վերջին ամիսներին ավելի սառն են դարձել. «Բարսելոնան» չի թաքցրել, որ կցանկանար վաճառել թիմի ամենաբարձր աշխատավարձերից մեկով խաղացողին։ Բացի այդ, Հանսի Ֆլիկը Գյունդողանին չի համարում իր նախագծի առանցքային խաղացող։
Չնայած դրան, կիսապաշտպանն ու նրա շրջապատը բազմիցս հայտարարել են, որ երջանիկ են Բարսելոնայում և մտադիր են մինչև վերջ մշակել պայմանագիրը։ Ֆուտբոլիստը մերժել է Սաուդյան Արաբիայի և Քաթարի ակումբների առաջարկները։ Հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Գալաթասարայը» և «Ֆեներբախչեն»։