ՌԴ հայերի միությունը դիմել է Պուտինին՝ խնդրելով Ալիևի հետ քննարկել ԼՂ նախկին ղեկավարների հարցը
ՀասարակությունՌուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարների հարցը։
Միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ ազգությամբ հայ միլիոնավոր քաղաքացիների անունից խնդրել է քննարկել հարյուր հազարավոր բռնի տեղահանված հայերի ճակատագիրը, ԼՂ-ի հայկական մշակութային-պատմական և հոգևոր-կրոնական ժառանգությունը, ինչպես նաև՝ ԼՂ-ում ապօրինի պահվող մի քանի տասնյակ հայ գերիների ճակատագիրը։