1․5 տարուց ընտրություն է ու այդ ընտրությանը պատրաստվում է ընդամենը մեկ հոգի․ գործարար Հարություն Մնացականյան
ՀասարակությունԳործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ, մարդու չասեք։ Նիկոլ Փաշինյանն արդեն ամսից ավելի է` սկսել է նախընտրական արշավը։ Ասեմ ավելին, նախընտրական արշավը կազմակերպված է շատ մանրակրկիտ ձևով ու մտածված։ Ֆեստիվառներ, հյուրընկալություններ, հեծանվավարություն, բան, ու չեմ զարմանա, երբ զգա անհրաժեշտությունը կա, ժամկետից շուտ հրաժարական տա ու նոր ընտրություն կազմակերպի։
Մինչև ընդդիմադիր թևը քնից զարթնի, սկսեն անկանոն ձևով, արժեհամակարգերով բացարձակ անհամատեղելի դեմքերով իրար հետ կոալիցիա կազմել, անգիր արած եզրույթները, բառամթերքը օգտագործել, ու կրկին նույն տաշտակը ու էլի վերջում կասեն ժողովուրդը «զոմբի է», «ժեխ է», մի քանի տեղ ԱԺ-ում կվերցնեն, բանավեճերը կիջնի էլի շրիշակի մակարդակի ու էդպես էլի։
Ժողովուրդ, 1.5 տարուց ընտրություն է ու այդ ընտրությանը պատրաստվում է ընդամենը մեկ հոգի, և այդ մեկ հոգին հաստատ դու չես»։