Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 1947 երեխա
Բլոգոսֆերա«Երևանում ծնվել է 1947 երեխա՝ 1004 տղա և 943 աղջիկ, բնակչության աճը կազմում է 0.8 %»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ մայրաքաղում գրանցվել է 544 մահ։
«Որպես 9-րդ երեխա ընտանիքում ունենք ծնված 1 տղա և ևս մեկական տղա՝ որպես 6-րդ և 7-րդ երեխա»,- հայտնեց կարապետյանը։
Նա հավելեց նաև. «Արցախից բռնի տեղահանվածների շրջանում ծնվել է 56 երեխա՝ 29 տղա, 27 աղջիկ։
Եվ ես մեկ բռնի տեղահանված աշխատանքի է տեղավորվել մեր ենթակայության բուժհիմնարկում»։