Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Մխիթարյանը և Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
ՏեսանյութերՀորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշներ 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը դուրս էին եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում մեր երկու մարզիկներն էլ զիջեցին մրցակիցներին և վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար։
Այսօր Մարտին Մանջիկյանը պարտվել էր մեկնարկում, Արամե Առաքելյանը և Սեյրան Կիրակոսյանը հաղթել էին մեկնարկում, բայց զիջել մրցակցներին քառորդ եզրափակիչում։ Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, քանի որ նրա մրցակիցը մեկնարկում դուրս է եկել եզրափակիչ։