Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ» Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի է Նախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ստեփանավանում Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ) Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջև Օրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամ #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Հայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումը Հայտնի է՝ երբ կկայանա Հայաստան-Իտալիա խաղը ՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր 

Երբ... գլոբալ ծրագրի մի փոքր մասը ձախողվեց. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևել յան Հայաստանի միացումը Ռուսական Կայսրությանը ներկայացվել էր որպես «բռնակցում»: Բացի այն, որ դա պատմագիտական բացահայտ անգրագիտության արտահայտություն է և է՛լ ավելի շատ՝ միտումնավոր զեղծարարություն, դա կարող էր ընկալվել ու ընկալվեց էլ, որպես փաշինյանական իշխանության կողմից Ռուսաստանի դեմ հերթական թշնամական քայլ: Ինչևէ:

Ռուսաստանը, այն էլ՝ ԱԳՆ մակարդակով, արագորեն արձագանքեց այդ եղելությանը, բայց մնալով դիվանագիտական արտահայտությունների տիրույթում: Մոսկվան, մասնավորապես, ակնկալիք էր հայտնել, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա՝ դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»:

Դրան հաջորդեց ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը, որտեղ թեպետ Ռուսաստանի ԱԳՆ դժգոհությանը հղում չկար, բայց նշվեց, որ խնդրահարույց ձևակերպումը կշտկվի: Մասնավորապես, նախարարությունից պարզաբանեցին, որ «Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր ստեղծված դասագրքի հետ կապված եղել են որոշ անհանգստություններ, մտահոգություններ: Նախարարության ներկայացուցչի խոսքով, թեմաների վերնագրերից մեկում «բռնակցում» բառն օգտագործելու վերաբերյալ ստացել են տարբեր անհանգստություններ արտահայող ահազանգեր, ինչից հետո հեղինակային խմբին առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը: Ավելին, ԿԳՄՍՆ պաշտոնյան նշել է. «Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որը փոփոխված տարբերակը կտեղադրի կայքում, ու տպագրության կգնա փոփոխված տարբերակով»:

Թվում էր, թե՝ խնդիր է եղել, ըստ որում՝ անախորժ ու, ինչպես նշեցինք, նաև պատմագիտորեն արմատապես սխալ, եղել է արձագանք, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից (ձևակերպումը վերաբերում էր նաև այդ երկրին, ուստի պիտի որ զարմանալի չլիներ նման արձագանքը), ինչից հետո Հայաստանի պատկան մարմինը սխալը շտկել է կամ քայլեր է ձեռնարկել այդ նպատակով: Որոշ հայրենակիցներ անգամ կարծիք են հայտնում, թե որքան ավելի լավ կլիներ, եթե հարաբերությունների այլ ոլորտներում ևս նման մոտեցումներ որդեգրվեին, այդպես հարթվեին խնդիրները:

Փոխարենը, պատմության դասագիրքը, կներեք կրկնաբանության համար, «դասագրքային ճշմարտությունների տիրույթ» վերադարձնելուն սաստիկ աղմուկ-աղաղակով արձագանքեց փաշինյանական իշխանության, այսպես ասած, սորոսական աջակիցների թևը: Արձագանքները կարելի է ամբողջացնել մոտավորապես հետևյալ ձևակերպմամբ՝ վա՜յ, ամա՜ն, հասե՜ք, էս ի՜նչ է կատարվում, օտար պետության պահանջով սրբագրվում է պատմության դասագի՜րքը, ինչպե՜ս կարելի է, և այլն, և այդպես շարունակ:

Բայց ամեն ինչ հերթով...

Նախ՝ այդ ի՞նչ «հեղինակների խումբ» է, ենթադրաբար՝ պատմաբաններից կազմված, որ նման անհեթեթություն է շարադրել «Հայոց պատմության» կամ գուցե արդեն «Հայաստանի պատմության» 8-րդ դասարանի դասագրքում: Թե ինչու է անհեթեթություն, արդեն իսկ շատ պատմաբաններ հանրամատչելի բացատրել են՝ հատկապես կապված նշյալ ժամանակահատվածում «Արևել յան Հայաստան» անվանմամբ պետականքաղաքական միավորի չգոյության, ուստի և բռնակցվել-չբռնակցվելու մասին ձևակերպումների անհիմնության հետ: Ցանկացողները կարող են ծանոթանալ բոլոր այդ փաստարկներին, այստեղ դրանք մեջբերելն անիմաստ ենք համարում:

Մյուս կողմից՝ լավ, ասենք՝ «հեղինակային խումբը» նման՝ իրականությունը արմատապես խեղաթյուրող կրթագիտական «դիվերսիա» է արել, հապա դասագիրքն ընդունող, դասագիրքը հաստատող ԿԳՄՍՆ-ական չինովնիկնե՞րն ուր էին նայում, ի՞նչն էին ստուգում կամ հաստատում:

Պարզից էլ պարզ է, որ գործ ունենք փաշինյանական իշխանության կողմից հերթական կեղծարարական քայլի հետ, որը ինչ-ինչ պատճառներով չանցավ: Ինչ վերաբերում է «բռնակցումը» դասագրքում շտկելու առնչությամբ ոմանց բարձրացրած շինծու և ակնհայտորեն ուղղորդված աղմուկին, ապա այդ ինչպե՞ս է պատահում, որ երբ իրենց սատարած իշխանությունը կատարում է, օրինակ՝ թուրք-ադրբեջանական պահանջներ, ու ոչ միայն դասագրքերի, այլ ավելի կենսական հարցերում՝ տարածքների զիջում, Հայաստանի տարածքի փոքրացում և այլն, նրանք լուռ են: Իսկ, այ, եթե իրենց պատվիրատուների կողմից «Հայոց պատմության» դասագիրք խցկած բացահայտ սուտը պիտի շտկվի, անմիջապես՝ «հասե՜ք, փրկե՜ք, այս ի՜նչ է կատարվում...»:

Ի դեպ, Արևել յան Հայաստանը Ռուսաստանի կողմից «բռնակցելու» «պատմագիտական» թեզ կա, բայց դա ադրբեջանաթուրքական թեզ է, որը մեր ժամանակներում հետապնդում է քաղաքական նպատակներ: Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչ նպատակներ. ադրբեջանաթուրքական թեզերը տարածելու ցանկություն չունենք:

Դե, հիմա գնացեք ու մտածեք, թե ով է ինչ մտցրել դպրոցական դասագրքի մեջ և ում պահանջով: Իրականում, և դա նկատում են բանիմաց մեկնաբանները, փրձագետները, տեղի է ունենում Հայաստանի, հայաստանյան հասարակության հետևողական կազմաքանդում ու տարրալուծում՝ սկսած խորհրդանիշների եղծումից ու մերժումից, վերջացրած՝ արժեքների զրոյացմամբ ու խեղաթյուրմամբ: Այդ նույն ողբերգական «օպերայից» են Արարատը Արագածով փոխարինելու, Հայոց պատմությունը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու դառը «երգերը», պետականության ու պատմության փառավոր էջերի հետ կապված վկայությունների ծաղրական հիշատակումները կամ ուղղակի ժխտումները, ընտանիքի, բարոյական արժեքների դեմ ինչ-ինչ «ինստալիացիաներ» անելն ու պետականորեն հովանավորելը: Այդ նույն ծրագրի բաղկացուցիչներն են Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության վայրագ արշավը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում արգելելն ու դպրոցից դուրս հանելը, ամեն ազգայինը նսեմացնելը:

Այնպես որ, ոչ մի պատահականություն էլ չկա: Եվ նշյալ «արևմտյան թևի» աղմուկն էլ պատահական չէ: Նրանց՝ վերը նշված գլոբալ ծրագրի մի փոքր մասը ձախողվել է: Հարցն այն է, թե կբավարարի՞ մեր ազգային ներուժը այդ կազմակերպված ու ծրագրված ազգակործան ընթացքը ամբողջությամբ կասեցնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդըԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական ​​բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի էՆախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԷդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ ՍտեփանավանումԱՄՆ-ը խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ)Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջևՕրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամԹրամփն ասել է, որ Բիլ Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀայաստանը և Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության ընդլայնումըԹրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Հայտնի է՝ երբ կկայանա Հայաստան-Իտալիա խաղըՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր Քրեական վարույթի շրջանակում հետախուզվում է լուսանկարում պատկերված անձըԹրամփի վարչակազմին ժամանակավորապես թույլատրվեց ապօրինի միգրանտներին արտաքսելՄոսկվան սպառնում է միջուկային զենքով․ Կալինինգրադի շրջափակման դեպքում ՌԴ-ն «կօգտագործի ամբողջ զինանոցը»Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են «Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված «Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին «Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում «Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել «Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու» «Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ «Իրավունք». Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով «Ժողովուրդ». «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱՄՆ–ում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել
Ամենադիտված