ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից բացի, Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան․ ՌԴ ԱԳՆ
ՍպորտՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել, բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը, որը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Կազմակերպության շրջանակում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,– նշել է նա։