Երևանում վեճն ավարտվել է դանակահարությամբ. վիրավորի կյանքը փրկվել է, պարզվում են դեպքի հանգամանքները
ՔաղաքականԵրեկ՝ օգոստոսի 19-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը:
Տեղում ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։