ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՌԴ ԱԳՆ
ՀասարակությունՀայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) շրջանակներում ստանձնած պարտավորությունները մնում են անփոփոխ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Նա հայտարարել է՝ հանրապետության կայունության այլընտրանքային երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանի Դաշնությունից, չկան։
«Այժմ Երևանում գերիշխող գիծը նման փոխգործակցությունից հեռանալն է»,- ասել է Աղասանդյանը։
Նրա կարծիքով, Երևանի այս դիրքորոշումը «հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին», քանի որ այն զգալիորեն «թուլացնում է ազգային անվտանգությունը»։
«ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպես հանրապետության կայունության երաշխավոր, այլընտրանքներ չկան։ Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենը։