Թրամփը վերընտրվելու դեպքում մտադիր է Մասկին պաշտոն առաջարկել. Մասկը պատասխանել է
ԱշխարհԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում նշանակալի պաշտոն կառաջարկի ձեռնարկատեր Իլոն Մասկին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Թրամփի խոսքով՝ ինքը մտադիր է Մասկին առաջարկել խորհրդականի կամ նախարարական պորտֆելի պաշտոն։ Թրամփը նշել է, որ դա կախված կլինի ձեռներեցի՝ հանրային ծառայությանը միանալու պատրաստակամությունից։
«Պատրաստ եմ ծառայել»,- Թրամփի հայտարարությանն ի պատասխան՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Իլոն Մասկը։
Մուլտիմիլիարդատերն ավելի վաղ մարտահրավեր է նետել նաև ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին՝ հրավիրելով նրան պարելու։ Առաջարկը հրապարակվել է X սոցիալական ցանցի Մասկի էջում՝ արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ Մասկի և Թրամփի դեմքերով երկու տղամարդ պարում են «Stayin' Alive» երգի ներքո։