Երևանում տղամարդը 5-րդ հարկից ընկել է․ մանրամասներ
ՏեսանյութերԱյսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։