Լուկաշենկոյին թող չթվա, թե կարող է ՀՀ-ի հետ խոսել այնպես՝ ինչպես Փաշինյանի հետ․ Մամիջանյան
ՀՀ ԱԺ «ՊԱտիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրել է․
«Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ:
Մեր ազգի ու պետության բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է ու կլինի արժանապատվության զգացումը, և մենք այն վաղ, թե ուշ կվերականգնենք»։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, թե «հայերը ոչ մեկին պետք չեն՝ բացի մեզնից»։
«Նայեք Հայաստանի քաղաքականությանը։ Մի՞թե դա քաղաքականություն է, ո՞ւմ են նրանք պետք՝ բացի մեզնից։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին», - հայտարարել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)