Արամ Ա Վեհափառ Հայրապետը շեշտել է հայ ժողովրդի ներքին միասնականությունը ամրապնդելու հրամայականը
ՀասարակությունԱրամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Ռաֆայել Պետրոս ԻԱ Հոգևոր Տիրոջը, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Երեքշաբթի, 20 Օգոստոս 2024-ի երեկոյեան, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի վեհարանին մէջ, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ, որուն կ՚ընկերանար օգնական եպիսկոպոս Լիբանանի հայ կաթողիկէ համայնքին Գերապայծառ Տ. Գրիգոր Եպս. Պատիշահ։ Հանդիպման Հայրապետին կողքին ներկայ էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան, Կաթողիկոսարանի "Կիլիկիա" մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեան, Դպրեվանքի տեսուչ Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեան, Տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան։
Շուրջ մէկ ժամ մտերմիկ զրոյց մը տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետին եւ Հոգեւոր Տիրոջ միջեւ։ Երկու հոգեւոր պետերը անդրադարձան հայ ժողովուրդը եւ Հայաստանն ու Լիբանանը յուզող հարցերուն: Անոնք շեշտեցին մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը»,- նշվում է հաղորդագրության մեջ։