Ադրբեջանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել
ՀասարակությունԲաքուն պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հայտնում է Report.az-ը։
«Ադրբեջանը BRICS-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Մեկ օր առաջ՝ օգոստոսի 19-ին, Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է BRICS-ին միանալու Բաքվի հետաքրքրության մասին։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկիրը դիմել է միանալու համար, նա ասել է, որ BRICS-ին միանալ ցանկացողները իրականում «մեծ հերթ» են կազմել։