Ով է փոխարինելու Հեքեքյանին՝ տնօրենի պաշտոնում
ԺամանցԵրեւանի քաղաքապետի օգոստոսի 14-ի որոշմամբ՝ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։ Աշխատանքից ազատման հիմք է ընդունվել հենց Տ. Հեքեքյանի դիմումը:
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է փոխարինելու Տ. Հեքեքյանին դպրոցի տնօրենի պաշտոնում, ինչին ի պատասխան մեզ փոխանցեցին, որ օգոստոսի 15-ին դպրոցի տնօրենի ԺՊ է նշանակվել Գարիկ Նազարյանը մինչեւ նոր սահմանված կարգով տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարվի:
Ի դեպ, Գարիկ Նազարյանը քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի տեղակալն էր, ով ազատվել է այդ պաշտոնից եւ քաղաքապետի որոշմամբ նշանակվել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի ԺՊ-ի պաշտոնում: