Բելառուսն իր դաշնակից Պակիստանին կարևոր գործընկեր է դիտարկում
ՀասարակությունԲելառուսը Պակիստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր։ Ըստ Белта գործակալության՝ դրա մասին Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իգոր Սերգեենկոն հայտարարել է Պակիստանի խորհրդարանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիքի գլխավորած Պակիստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Ուրախ ենք այս հանդիպման համար։ Նման ներկայացուցչական պատվիրակության այցը դիտարկում ենք որպես հետաքրքրության դրսևորում մեր երկրի նկատմամբ՝ բելառուսա-պակիստանյան բազմաբնույթ և փոխշահավետ համագործակցության զարգացման շրջանակում։
Մենք Պակիստանին կարևոր գործընկեր ենք համարում»,- նշել է Սերգեենկոն։