Փաշինյանը հերթական տաշի-տուշիին է նախապատրաստվում․ «Հրապարակ»
Հասարակություն
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ տարածաշրջանում պայթյունավտանգ զարգացումներ են, իսկ Բաքվում Պուտինն ու Ալիեւն առանց Հայաստանի ներկայացուցչի քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, Հայաստանի ղեկավարը հերթական տաշի-տուշիին է նախապատրաստվում, երաժշտական-զբոսաշրջային հաջորդ ֆեստիվառին։
Հաջորդ կանգառը՝ Գյումրուց եւ Իջեւանից հետո, լինելու է Վայոց Ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում։ Օգոստոսի 24-ին քաղաքային ամֆիթատրոնում հերթական համերգ-երեկոն է սպասվում, որին նախատեսվում է վարչապետի եւ նրա կնոջ մասնակցությունը։ Ֆեստիվառին ելույթ կունենա նաեւ «Լադանիվան», որն այս տարվա «Եվրատեսիլին» մասնակցած Հայաստանի ներկայացուցիչն էր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան