Իջևանում բնակիչների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. վզի պատռվածքով քաղաքացու են հասցրել հիվանդանոց
ՀասարակությունՕգոստոսի 20-ին՝ ժամը 20։47-ին, «Իջևան»-ի հիվանդանոց է դիմել Այգեհովիտի բնակիչ Ռ. Ա-ն՝ «վզի ձախ կեսի պատռված վերքով և Կ. Ղ-ն՝ աջ դաստակի կտրած-ծակած վերքեր թափանցումով, որովայնի խոռոչ-լյարդի և բարակ աղու վնասումով, ներքին արյունահոսություն» մարմնական վնասվածքներով։
Իրավապահները պարզել են, որ Իջեւանի խանութ-սրահի դիմաց մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ դանակով հարվածել են Ռ. Ա-ին և Կ. Ղ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած և մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ։