Ուկրաինական հարվածների հետևանքով՝ Կուրսկում 31 մարդ է զոհվել, 143-ը՝ վիրավորվել
ՔաղաքականՌուսաստանի Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել է 143-ը, հյատնում է ՏԱՍՍ-ը։
«Օգոստոսի 21-ի առավոտյան հաստատվել է 31 մարդու մահը Կուրսկի շրջանի վրա զինված ուժերի հարձակման հետևանքով, 143-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 79-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ 4 երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նախկինում հաղորդվում էր, որ Կուրսկի շրջանի վրա ուկրաինական բանակի հարձակման սկզբից ի վեր մահացել է 17 մարդ, ավելի քան 140-ը վիրավորվել է, որից 75-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4 երեխա։