Պապիկյանն այցելել է զորամաս, քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության հարցեր
Արտաքին ՔաղաքականՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ այցելել է N բանակային զորամիավորում, եղել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Պապիկյանը բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր:
Պաշտպանության նախարարը նաև հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքներին, հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին: