1 տարեկանների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում կիրականացվի ջրծաղիկի դեմ պատվաստում
Արտաքին ՔաղաքականՀայաստանում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումներ սկսել 2024 թվականից:
Այն սկզբում կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, իսկ 2024-ից՝ ըստ օրացույցի՝ 1 և 4-6 տարեկանների շրջանում:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
«Օգոստոսի 1-20-ին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 336 դեպք, նախորդ ամիս՝ 1245 դեպք: Մոտ 83 տոկոսը գրանցվել է մինչև 18 տարեկան անձանց մոտ»,-ներկայացրել է Աթոյանը:
Ըստ նրա՝ տարեկան գրանցվող ցուցանիշը գրեթե չի փոխվում: