Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար
ՔաղաքականԱշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:
««Վեոլիա ջուր» ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը հենց առաջին րոպեներից եղել է վթարի վայրում և սկսել 500 ու 600 մմ-ոց պողպատե ջրատարների վթարավերացման աշխատանքները:
Թեպետ բարդ տեղանքը և տարածքում շինարարական բազայի առկայությունը խանգարում էին աշխատանքներն առավել արագ կազմակերպելուն, սակայն այս պահին արդեն խողովակաշարերը զոդվում են, որից հետո ջրատարները կգործարկվեն»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: