Իրանի խորհրդարանը հաստատել է կառավարության ամբողջական կազմը
Արտաքին ՔաղաքականԻրանի խորհրդարանն այսօր հաստատել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի նոր կառավարության ամբողջական կազմը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Նոր՝ 14-րդ կառավարության նախարարների բոլոր առաջարկված թեկնածուները կարողացել են ստանալ խորհրդարանի վստահության քվեն և հաստատվել են պաշտոններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այսպես, ԱԳ նոր նախարար Է դարձել ԱԳ նախկին փոխնախարար Աբաս Արաղչին։ Նա նախկինում Իրանի դեսպան է աշխատել է մի շարք երկրներում, ինչպես, օրինակ, Ֆինլանդիայում և Ճապոնիայում։ Արաղչին առանցքային դեր է խաղացել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման բանակցություններում։
Նոր կառավարությունում ուժային գերատեսչությունները գլխավորել են Իրանում հայտնի գործիչներ: Տեղեկատվության (հետախուզության) նախարարի պաշտոնը պահպանել Է իրանցի աստվածաբան Իսմայիլ Խաթիբը, որը պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառուցվածքում:
Ազիզ Նասիրզադեն, որը նախկինում զբաղեցրել է ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները, հաստատվել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում: