Գերմանիայում անօրինական ներգաղթյալների թիվը մեկ տարում ավելացել է 34 տոկոսով
ՏեսանյութերԳերմանիայում գտնվող անօրինական ներգաղթյալների թիվը 2023 թվականին, 2022-ի համեմատ, ավելացել է մեկ երրորդով։
2023 թվականին ոստիկանությունը գրանցել է Գերմանիա ապօրինի մուտքի կամ երկրում անօրինական հիմունքներով գտնվելու 266 224 դեպք, ինչը 33,4 տոկոսով ավելին է 2022 թվականի համեմատ, երբ գրանցվել էին նման 199 501 դեպքեր։
Անօրինական ներգաղթյալների շարքում ամենից շատ թուրքերն են՝ 35 732 և սիրիացիները՝ 54 207, ինչպես նաև աֆղանստանցիները՝ 35 370։