Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ցեղասպանությունը
ՀասարակությունԻրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին խստորեն դատապարտել է Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ցեղասպանությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործնական միջոցներ ձեռնարկել իսրայելական ռեժիմի դեմ: Գրում է 24news.am-ը։
Քանաանին հայտարարել է․ «Օգոստոսի 21-ին նշվում է Ալ-Աքսա մզկիթի հրկիզման սիոնիստների հանցագործության տարելիցը։ Այդ օրը մզկիթների միջազգային օր է հայտարարվել Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկով և ընդունվել է Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից: Մզկիթների միջազգային օրը վճռականորեն դատապարտում ենք Ալ-Աքսա մզկիթի դեմ Սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիան և պաղեստինցի ժողովրդի շարունակվող դաժան ցեղասպանությունը: Եւս մեկ անգամ կոչ ենք անում աշխարհին գործնական, անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ապարտեիդի ռեժիմի դեմ»։