Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ #ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում Մակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան Վերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումը Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ Փաշինյան «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցին Հոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարի Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին 

Աճու՞րդ, թե ուղղակի վաճառք․ իշխանություն և փող ունեցողները հողամասեր են գնում Ծաղկաձորում․ «Հետք»

Հասարակություն

«Հետք»-ը գրում է․ «Վերջին երեք տարիներին հողի վաճառքը մեծ չափերի է հասել Ծաղկաձորում։ Պահանջարկ ունեն բնակելի կառուցապատման նշանակության հողամասերը, որովհետև իշխանություն և փող ունեցողները քաղաքում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ են կառուցում։ Հանգստյան և տուրիզմի քաղաք Ծաղկաձորի հողերի մեծ մասն իրենց նշանակությամբ հատուկ պահպանվող հանգստյան գոտու և անտառային հողեր են։ Համայնքապետարանը մի կողմ է դրել քաղաքի գլխավոր հատակագիծը և վաճառքի է հանել այդ հողամասերը։

Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը հողերի վաճառքն իրականացում է մի մասը՝ աճուրդի անվան տակ, մի մասը՝ ուղղակի վաճառքով։ Վաճառքի այդ ձևերի միջև եղած տարբերությունը վաղուց վերացել է՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ով է գնորդը։ Երկու դեպքում էլ հողամասերը վաճառում են կադաստրային արժեքով։ Աճուրդ–վաճառքների ժամանակ սակարկողներ չեն եղել, բայց, չգիտես ինչու, որոշ դեպքերում կադաստրային արժեքին մի փոքր գումար են հավելել։

2023թ․-ից մինչ օրս Ծաղկաձոր համայնքի ավագանին համայնքապետ Նարեկ Հարությունյանի առաջարկով համայնքային հողերն ուղղակի վաճառքով օտարելու 16 որոշում է կայացրել։ Գնորդները պատահական մարդիկ չեն․ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը եւ այլոք։

Հողային օրենսգրքով նախատեսված՝ հողամասն ուղղակի վաճառքով օտարելու կիրառումն ապահովելու նպատակով կառավարության 2016թ․ N 550-Ն որոշումը թույլ է տալիս ընդլայնման նպատակով հողամասն օտարել ուղղակի վաճառքով, եթե անհնար է այն որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով։ Սույնով անհնարինությունը որոշելու չափորոշիչներ են սահմանվել, և Ծաղկաձորի համայնքապետը ավագանու հաստատմանը ներկայացրած որոշման նախագծերը հիմնավորելու համար մեջբերումներ է կատարել այդ որոշումից։

Ուղղակի վաճառքով օտարված հողակտորներից մի քանիսի չափերը և գտնվելու դիրքն ակնհայտորեն ցույց են տալիս, որ դրանք ամենևին չեն համապատասխանում կառավարության N 550-Ն որոշումով ուղղակի վաճառքի համար սահմանված պահանջներին։ Օտարվող հողակտորներն առանձին գույքային միավոր են և պետք է  աճուրդ–վաճառքով օտարվեին, եթե կարևորությունը գնորդի անձին չտրվեր։

Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մայիսին ընդունած որոշումով Երևանի տնտեսագիտության համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանի սեփական հողամասին կից հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քմ հողամասը ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում օտարել է նրան։ Հողամասը Ն․ Կեսոյանին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 32 մլն 353 հազար դրամ։ Համայնքի ղեկավարի 2023թ․ N 507 որոշումով Ն․ Կեսոյանի հողատարածքները միավորվել են, և 4000 քմ մակերեսով հողամասին նոր հասցե է տրամադրվել։

Ավագանու անդամներից երեքը դեմ են քվեարկել այս նախագծին, սակայն այդ նիստի տեսագրությունը տեղադրված չէ կայքում, որ տեղեկանանք դեմ քվեարկելու պատճառների մասին։ Համենայնդեպս, համոզիչ չեն համայնքի ղեկավարի ներկայացրած նախագծի՝ կառավարության 2016 թ․–ի N 550-Ն որոշման երեք կետերով հիմնավորումները, որ ընդլայնման նպատակով Ն․ Կեսոյանին տրամադրված 2000 քմ հողամասն անհնար էր որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդով։

Նարեկ Կեսոյանը Ծաղկաձորում 2000 քմ հողամասը գնել էր քաղաքացի Գևորգ Խաչատրյանից։ Վերջինս էլ այդ հողամասը գնել էր համայնքապետարանից։ Ծաղկաձորի համայնքապետարանը 2019թ․–ին 2000 քմ հողամասը Գևորգ Խաչատրյանին վաճառել է աճուրդով, սակարկության արդյունքում հողի մեկնարկային արժեքը բարձրացել էր 10%–ով՝ 905 հազար դրամ եկամուտ ապահովելով հողամասի վաճառքից։ Այս անգամ, երբ ավագանին 2000 քմ հողամասը Ն․ Կեսոյանին օտարել է ուղղակի վաճառքով՝ առնվազն 1,617 650 դրամ պակաս գումար է մուտքագրվել համայնքային բյուջե, որը վաճառվող 2000 քմ հողամասի կադաստրային արժեքի 5%-ն է կազմում։ Աճուրդի ժամանակ մեկ քայլ անելու դեպքում այդքան գումար պետք է ավելանար վաճառվող հողամասի կադաստրային արժեքին։

Տվյալ դեպքում, Նարեկ Կեսոյանին հողամասն ուղղակի վաճառքով օտարելու նպատակը այդ է եղել՝ որպեսզի կադաստրային արժեքից ավելի չվճարի համայնքային բյուջե։ Այս «բարյացակամ ժեստը» կարող է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանի երախտագիտության արտահայտությունը լինել Նարեկ Կեսոյանին։

2020թ․–ին, երբ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետն էր, և երկիրը պատերազմի մեջ էր, իր երախտագիտությունը հրապարակավ հայտնելու հնարավորություն է ունեցել Զոլաքար գյուղի բնակիչներին և անձամբ Նարեկ Կեսոյանին՝ «մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու»  համար: «ՌԴ-ում բնակվող զոլաքարցի Արտաշես Մյասնիկի Կեսոյանը, նրա եղբայրը՝ Զոլաքար համայնքում բնակվող Նարեկ Մյասնիկի Կեսոյանը իրենց ընտանիքների կողմից հատկացրել են 77 հազար դոլար ․․․»: Գնել Սանոսյանը եւ Նարեկ Կեսոյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից են, հարեւան գյուղերից։

Մեխակ Միքայելյանի անունից այլ անձինք են մասնակցել աճուրդներին

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, 2023թ․-ին երեք հողամաս է գնել Ծաղկաձորում։ Դրանցից մեկը համայնքապետարանից գնել է ուղղակի վաճառքով, երկուսը՝ մասնավոր անձանցից, ինչպես փորձում է հավաստիացնել Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։ Վերջինս մեր հարցմանը պատասխանել է, որ Մեխակ Միքայելյանը Օրբելի եղբայրների փողոց 21/3 հասցեում գտնվող 1583 քմ հողամասը և 21/4 հասցեում գտնվող 1226 քմ հողամասը գնել է սեփականատերերից։ Փաստաթղթային ձևակերպումներով այդպես է, իսկ սեփականատերերն ումի՞ց են գնել այդ հողամասերը։

Ծաղկաձորի համայնքապետարանը Օրբելի եղբայրների փողոց 21/4 հասցեում գտնվող 1226 քմ հողամասը 2022թ․ մարտին տեղի ունեցած աճուրդի ժամանակ կադաստրային արժեքով վաճառել է քաղաքացի Միքայել Սիմոնյանին։ Վերջինս էլ 2023թ․ մայիսի 30-ին հողամասը վաճառել է Մեխակ Միքայելյանին։

Օրբելի եղբայրների փողոց 21/3 հասցեում գտնվող 1583 քմ հողամասը քաղաքացի Մհեր Հարությունյանը Ծաղկաձորի համայնքապետարանից ձեռք է բերել 2023թ․ ապրիլին տեղի ունեցած աճուրդ ժամանակ։ Երկու ամիս հետո՝ 2023թ․-ի հուլիսի 24-ին, հողամասը վաճառել է Մեխակ Միքայելյանին։ Այս հողակտորը միակն է, որը վաճառվել է կադաստրային արժեքին մոտ 5% հավելելով՝ 26 մլն 800 հազար դրամով։

Համայնքի ղեկավարի 2023թ․օգոստոսի 2–ի որոշումով Մեխակ Միքայելյանի գնած երկու հողմասերը՝ 2809 քմ, միավորվել են մեկ հասցեում։ Նույն թվականի նոյեմբերին Ծաղկաձորի ավագանին Մ․ Միքայելյանի դիմումի հիման վրա, ուղղակի վաճառքով, որպես 2809 քմ հողամասի ընդլայնում, նրան է վաճառել Օրբելի եղբայրների փողոց, 21/7 հասցեի 393 քմ հողամասը։ Այն կադաստրային արժեքով՝ 6 մլն 309 հազար դրամով վաճառելու որոշումը դարձյալ պատճառաբանվել է նրանով, որ հողամասը՝ որպես առանձին գույքային միավոր, անհնար էր օտարել աճուրդային կարգով։ Երեք հողամասերը, որոնց ընդհանուր չափն արդեն 3199 քմ է կազմում, միավորվել են մեկ հասցեում։

Մեխակ Միքայելյանի գնած հողամասերն իրենց նշանակությամբ հատուկ պահպանվող  տարածքների, հանգստի  համար նախատեսված հողեր են։

«Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրենը շարունակաբար ընդլայնում է իր հողամասը

Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մարտին «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանին և Անահիտ Սարգսյանին ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում, 2006 քմ հողամաս է օտարել։ Վաճառքից մեկ ամիս առաջ ավագանին համայնքին պատկանող Մայիսյան փողոց թիվ 34/2 հասցեում գտնվող 2006 քմ բնակավայրերի այլ հող հանդիսացող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել էր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:

Այս հողամասը Ծաղկաձորում գտնվող, համասեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 5740 քմ հողամասի շարունակությունն է։ Համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ավագանու հաստատմանը ներկայացրած որոշման նախագծում «հիմնավորել» է, որ հատուկ պահպանվող, բնակավայրերի, հանգստի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 2006 քմ հողամասը որպես առանձին գույքային միավոր անհնար էր օտարել աճուրդով։

Հողամասը համասեփականատերերին վաճառվել է կադաստրային արժեքով՝  33 մլն 323 հազար դրամ։ Աճուրդի դնելիս գոնե մեկ անգամ սակարկելու հնարավորություն կա, որն առնվազն 5%–ով կարող էր բարձրացնել հողամասի արժեքը։ Այս դեպքում կադաստրային արժեքին կավելանար 1 մլն 666 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը փաստացի հրաժարվել է հավելյալ եկամուտ ապահովելու հնարավորությունից։

Ալեքսանդր Ուռումյանի և Անահիտ Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականություն 5740 քմ հողամասը տարբեր ժամանակներում գնված մանր հողակտորների միավորումով է ձևավորվել՝ 600 քմ, 790 քմ, 574 քմ, 450 քմ և այլն։ 2022թ․–ին դրանք միավորել են մեկ հասցեում և շարունակում են ընդլայնել։ Եթե նշված հողամասերն այդ չափերով կարող էին առանձին գույքային միավոր համարվել և վաճառվել աճուրդով, ուրեմն հավաստի չէ, որ 2006 քմ հողակտորը որպես առանձին գույքային միավոր անհնար էր օտարել աճուրդային կարգով։

Նշենք, որ Անահիտ Սարգսյանը 1100 քմ մակերեսով հողամասը 2020թ․–ին աճուրդով է գնել համայնքապետարանից, այն մյուս հողակտորների հետ դարձյալ միավորվել է 5740 քմ կազմող հողամասում։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ կապված ընկերությանը հողերը վաճառվել են կադաստրային արժեքով

2023թ․–ի մայիսին հիմնված «Սատուրնավան» ՍՊԸ–ն անցած տարի Ծաղկաձորում երեք հողակտոր է գնել կադաստրային արժեքով։ Հողամասերից ամենամեծի՝ 3,7600 հա հողամասի վաճառքը կազմակերպվել է աճուրդի անվան տակ, սակայն այդ հողակտորը ձեռք է բերվել նույն պայմաններով, ինչ 100 քմ հողամասը, որն ընկերությանն օտարվել է ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում։

Ծաղկաձորի համայնքապետարանը համայնքային նշանակության հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 3.7600 հա հողամասը 2023թ․ հունիսի 23-ի աճուրդին վաճառքի է ներկայացրել մեկ լոտով։ Եթե նկատի ունենանք, թե ով է եղել գնորդը և ինչ նպատակով է գնել մեծ չափերի հողամասը, զարմանալի չի լինի նաև, թե ինչու այն առանձին լոտերի չի բաժանվել։ Աճուրդի հանված հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ–ին վաճառվել է կադաստրային արժեքով՝ 395 մլն 227 հազար դրամով։

2023թ․ նոյեմբերի 9–ին Ծաղկաձոր համայնքի ավագանին ուղղակի վաճառքով  «Սատուրնավան» ՍՊԸ–ին օտարել է ևս երկու հողակտոր։ Եթե Պահլավունյանց փողոց 73/9 հասցեի 100 քմ հողամասը 3.7600 հա հողամասի համար կարելի է դիտարկել որպես համալրում և չվիճարկել այն ուղղակի վաճառքով օտարելը, ապա նույն պատճառաբանությունը չի կարող ընդունվել երկրորդի դեպքում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՄակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ ԶաքարյանՎերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումըԾանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկԹրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ ՓաշինյանReuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցինՀոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարիՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերիՎենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ինԱվտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմինՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակԹրամփ․ Ուկրաինայի անունից բանակցությունները պետք է վարի մեկ ուրիշըԿենսաթոշակների և նպաստների 20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականըԿոլումբիայում ռազմական գործողությունների ժամանակ կործանվել է բանակային ուղղաթիռՎայոց ձորում ֆոտոթակարդներն ընձառյուծ են արձանագրելՓիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ․ AxiosԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է ծառին և հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉեխիաՍայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԴժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրելԱհազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Հաքերը արհեստական բանականության միջոցով կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքԱվստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկելՌուբիոն հաստատել է, որ G20-ից հետո կայցելի Աստանա
Ամենադիտված