Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասին Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերը Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումը Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա 

«Հրապարակ». Հասել են կրիտիկական կետի, որից հետո սկսվում է շուկայի փլուզումը

Իրան

«Հրապարակ» թերթը գրել է.

«Անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը, տարիներ շարունակ ուսումնասիրելով մեր եւ դրսի, մասնավորապես Արաբական Էմիրությունների անշարժ գույքի շուկան, մասնավոր կոնսուլտացիաներ է տրամադրում կառուցապատողներին: Նա եկել է համոզման, որ մեր պետությունն անազնիվ խաղ է խաղում կառուցապատողների հետ` նրանց չի ներկայացնում ճիշտ տեղեկատվություն։ Մասնավորապես, ըստ Կադաստրի կոմիտեի, 2024թ. առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերում բնակարանների առքուվաճառքի 6 հազար 800 գործարք է կատարվել՝ 7 տոկոսով շատ է նախորդ տարվանից։ Մեծ մասը՝ Երեւանում (68.5%), երկրորդ տեղում՝ Կոտայքի (9.6%), վերջին տեղում՝ Վայոց Ձորի մարզերն են (0.8%)։

Նման հրապարակումները, ըստ փորձագետի, արհեստական  խուճապ են  ստեղծում, թե անշարժ գույքը թանկանում է։ «Ասել կուզեն՝ տեգորդ կինը տուն է առնում, դու էլ առ։ Բայց իրականում եկել-հասել են կրիտիկական մի կետի, որից հետո սկսվելու է շուկայի փլուզումը, քանի որ պարտքի սխեման մեծ է՝ կառուցապատողը շինարարին է պարտք, շինարարը՝ աշխատողին, մատակարարներին, շինանյութ ներմուծողին ու արտադրողին։ Ու եթե հանկարծ այս սխեմայի մի օղակը քանդվեց, ամբողջն է փլուզվելու։ Ստացվում է, որ իշխանություններն իրենց մանիպուլյացիոն վիճակագրությամբ նպաստում են դրան՝ ներկայացնելով, թե իբր ամեն ինչ լավ է, եւ շուտով գույքը կրկին կթանկանա: Իրականում, ունենք անընդհատ ավելացող առաջարկ, որը բերելու է գնանկման, եւ այս գործընթացն արդեն սկսվել է»,- ասում է փորձագետը։ 

- Իրական պատկերը ո՞րն է` առաջարկը պահանջարկից ինչքա՞ն է ավել։

- Կարծում եմ՝ խոսքը 200-300 հազար նոր կառուցվող բնակարանների մասին է։ 

- Ի՞նչ եք առաջարկում։  

- Պետությունը պետք է փոխի այս վերաբերմունքը, պետք չէ կառուցապատողներին խաբել, ասել՝ նոր շենքեր եկեք սկսեք, գործարքները շատ են, գինն աճում է եւ այլն։ Տեսեք, «Եկամտահարկի մասին» օրենքը, որը, ասում են, 2025-ից դադարելու է գործել, մինչեւ 2022 թվականը տրված շինթույլտվությունների համար է գործելու, նրանք մինչեւ վերջին հատիկ տունը վաճառելու են` այդ օրենքից օգտվելով։ Հիմա, երբ օրենքից չօգտվողը ստիպված իջեցրեց բանկի տոկոսը` հավասարակշռելու համար, ավտոմատ օրենքից օգտվողն էլ է որոշ չափով իջեցնելու, դրան էլ գումարած՝ սպեկուլյատիվ նպատակով գնված գույքերը նորից կմտնեն շուկա` առաջարկն ավելացնելով, որն ավարտված շենքերում 50%-ից ավելի է։ Եթե անզեն աչքով նայեք՝ ավարտված շենքերում 10-15 տոկոսն է բնակեցված։ Նաեւ բարտերով շատ գույք կա շինարարների եւ շինանյութի մատակարարների հետ փոխած, որոնք նորից վերավաճառքի են ու գալու են՝ շուկայի առաջարկին ավելանան։

- Ինչքա՞ն եւ ե՞րբ է էժանանալու անշարժ գույքը:

- Մենք ունենք ահռելի տարբերություն ինքնարժեքի հետ, ու ավելացած առաջարկի ֆոնին ես կանխատեսում էի 2025-ի սկզբին 800-900 դոլար, բայց 900-950 հիմա արդեն կա, ու եթե ԿԲ ավելի վաղ կանխատեսմանը հավատանք, 2025-ին՝ 30%-ի չափ, ապա դա 650 դոլարի շեմ է դառնում։ Ես լիահույս եմ, որ այդտեղ չենք հասնի։

- Երեւանում կառուցապատման տուրքերի բարձրացմանը Դուք դեմ չէիք։ Ի՞նչ հետեւանք է սա ունենալու։ 

- Այո, ես կողմ եմ դրան, որովհետեւ Երեւանը փրկելու տարբերակ էր, բայց դա ոչ հստակ խաղի կանոն էր, որը մտցվել է՝ գնանկումը կանխելու համար։ Եթե նոր խաղացողի համար ավելանում է մուտքը, ինքնարժեքը բարձրանում է։ Եթե նախկինում ինքնարժեքը կառուցապատողի համար 300-500 էր, այսօրվա տուրքերով դառնում է 800-900 դոլար։ Ու սարսափելի է, որ մեր կառուցապատողները սա էլ չեն հաշվում։ Ես մասնավոր կոնսուլտացիա եմ արել մի կառուցապատողի համար, որը Նոր Նորքում մտադիր էր շենք կառուցել ու քմ-ն վաճառել 1500 դոլարով։ Ներկայացրի ռեալ վիճակը եւ բացատրեցի, որ իր մոտ չի ստացվի, լավագույն դեպքում կկարողանա 900 դոլարով վաճառել, եւ նա հետ կանգնեց իր որոշումից եւ այժմ վաճառում է իր նախագիծը։ 

- Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի գործոնը որքանո՞վ է ազդում մեր անշարժ գույքի շուկայի վրա։ 

- Ռուս-ուկրաինական պատերազմն այս ամենում մի փոքր դրվագ է եղել։ Գները սկսել են ուռճացվել եկամտահարկի օրենքի ընդունումից հետո։ Գների որոշ անկում կա կառուցապատողների մոտ, որոնք արդեն գիտակցում են, որ թանկացման վերաբերյալ գնահատականներն ընդամենը մարկետինգային հնարք են, իրենք ունեն ժամկետների խնդիր եւ պետք է ավարտեն շենքերի կառուցումը, իսկ դրա համար գումար է պետք։ Ահա ինչու գները մի քիչ իջել են։ Սրա հետ կապված՝ նաեւ երկրորդային շուկայում է թուլացում նկատվում, որը կապ ունի տան վարձերի հետ։ Մի պահ, երբ որ ռելոկանտները ՌԴ-ից եկան, մարդիկ վերցրին` ամիսը 150 հազար դրամով տրվող իրենց վարձով տան գինը սարքեցին 400 հազար, տեղացուն հանեցին, դուրս շպրտեցին, տները տվեցին ռուսներին։ Շատ մարդիկ որոշեցին վարկով տուն գնել, քանի որ ստացվում էր, որ կարող ես բանկին ամսական 300 հազար վճարել եւ 450 հազարով գույքը վարձով տալ։ Բայց սա մեր ժողովրդի ագահ ու կարճ խելքն էր, որը պատկերացնում էր, թե ռուս-ուկրաինական պատերազմը հավերժ է լինելու, ու փախստականները լինելու են իրենց հարճը։ Հիմա ռուսների զգալի մասը, փող ունեցող հատվածը գնացել է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քիչ կալորիականությամբ և հարուստ հակաօքսիդանտներով. 7 պատճառ սմբուկ վայելելու համար, որի մասին քչերը գիտեն Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներում
Ամենադիտված