«Վերահաստատում ենք ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում». Մարթա Կոս
Քաղաքական
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հեռախոսազրույցից հետո X սոցցանցում գրառում է արել.
Կոսը գրել է, որ վերահաստատում է «Եվրամիության համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում»:
«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - գրել է ԵՄ հանձնակատարը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել