Դավիթ Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
Քաղաքական
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։
Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Նախարար Դավիթ Խուդաթյանը կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն