Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
ԲլոգոսֆերաՖոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել է, որ Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ։ Այս մասին նա խոսել է իր Telegram ալիքում։
Օդերևութաբանի տվյալներով՝ միջին ինտենսիվության մագնիսական փոթորիկ (հինգ բալանոց սանդղակով երկրորդ մակարդակ) սկսվել է Երևանի ժամանակով՝ ժամը 04։00-ից հետո։
Միաժամանակ, նա կանխատեսել է, որ փոթորիկը կարճատև կլինի, և դրա ուժգնությունը չի ավելանա։
Միաժամանակ, գիտնականը նշել է, որ մագնիսական փոթորիկները ավելի լուրջ ազդեցություն են ունենում երկրացիների վրա, քան Արևի վրա բռնկումները։