Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ
ԲլոգոսֆերաԿառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիտում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններին:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:
Նախագծով հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը, որի արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերի համար պարզ կլինի տարկետման գործընթացը:
Գործող կարգավորումներով այդ ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրվում է մինչև 19 տարեկանը` պաշտպանության նախարարության, իսկ 19 տարեկանից հետո՝ ՀՀ կառավարության որոշումներով: Նման կարգավորման արդյունքում ԿԳՄՍՆ-ի և ՊՆ-ի կողմից իրականացվում է կրկնակի վարչարարություն: