Այս 2 որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը. Բորել
Բլոգոսֆերա«ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը»։ Այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Այս երկու որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին։ Ես շատ ուրախ եմ, որ դա կարող է վերջնականապես համաձայնեցվել մինչև ամառային արձակուրդը, քանի որ գիտեք՝ որքան լարված է իրավիճակը Կովկասում: Դա կամրապնդի մեր գործընկերությունը Հայաստանի հետ», - ասվում է Բորելի՝ ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,-ասել է Բորելը։