Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի բանակները պետք է ավելի միավորվեն՝ պաշտպանելու խաղաղությունը. Կիմ Չեն Ըն
ԲլոգոսֆերաՓհենյանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյի գլխավորած պատվիրակության հետ և ասել, որ երկու երկրները կարևոր դեր կխաղան խաղաղության պաշտպանության գործում։ Այս մասին հայտնում է KCNA-ն։
Կողմերը հաստատել են «ռազմական ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը»։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը «խաչակրաց արշավանք են մղում հանուն արդարության՝ պաշտպանելու երկրի ինքնիշխան իրավունքները և անվտանգությունը»։
ԿԺԴՀ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների բանակները «էլ ավելի կմիավորվեն» և «կարևոր դեր կխաղան գլոբալ խաղաղության պաշտպանության գործում»։