Հունաստանում ՀՀ դեսպանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները
Բլոգոսֆերա
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Աստերիոս Ցուկալասի հետ։
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա իրավիճակը։ Ներկայացվել են ռազմավարական առումով նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպիսիք են Գյումրին որպես «չոր նավահանգիստ» հաստատելու ՀՀ կառավարության ծրագիրը և Խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մանրամասները և դրա իրականացմանը խոչընդոտող հանգամանքները։
Աստերիոս Ցուկալասը մանրամասնել է բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին տարիներին, նշել ներկայում իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաև ապագայում համագործակցության հեռանկարների մասին։
Հանդիպմանը մասնակցել են բանկի ավագ խորհրդատու Դավիդ Շահզադեյանը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)