Թեյի տուփի մեջ թաքցված պոլիէթիլենային տոպրակների մեջ եղել է սև, չոր, բուսական զանգված․ «Սևան» ՔԿՀ-ի ծառայողների բացահայտումը
ԲլոգոսֆերաՀուլիսի 17-ին՝ ժամը 11։55-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հատուկ տեխնիկական միջոցներով զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Գ․-ի անվամբ բերված հանձնուքը։
Մանրակրկիտ զննության արդյունքում ծառայողները պարզել են, որ հանձնուքում առկա գործարանային փաթեթավորմամբ թեյի տուփի մեջ թաքցված են պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված (ընդհանուր 244 գրամ քաշով), բուսական խառնուրդի նմանվող, սև, մածուցիկ զանգվածներ, ինչպես նաև՝ 40,9 գրամ քաշով, սև, չոր, բուսական զանգված։
Հանձնուք բերած քաղաքացի Գ․Ա․-ին օպերատիվ ծառայողները ձերբակալել են և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացրել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։