Անձնագրային բաժիններում կուտակումներ են, մարդիկ դժգոհում են, որ անորակ ծառայություններ են մատուցում․ Արշակ Սարգսյան
ԲլոգոսֆերաԱրշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մայր Հայաստանը» շարունակում է ահազանգեր ստանալ անձնագրային բաժիններից այն առումով,որ հերթեր են,կուտակումներ են ,մարդիկ դժգոհում են ,որ անորակ ծառայություններ են մատուցում։
Այդ ահազանգերից մեկի հետքերով այսօր այցելել եմ Մաշտոցի անձնագրային բաժին և արձանագրել հետևյալը պատկերը։
Հերթերի և կուտակումների պատճառով շատ քաղաքացիների ուղղորդում են դեպի մարզեր ։Այս պահին չի աշխատում ID քարտերի սարքը, իսկ մի քանի քաղաքացու,որոնց հերթը այսօր էր , մեկ շաբաթով հետաձգեցին սարքի պատճառով։