Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերը Ռուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է «Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները 

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վահան Քոչարյանը

Բլոգոսֆերա

Հուլիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահան Քոչարյանը։ Այս մասին հաղորդում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գործունեությունը միտված է կոնդենսացված վիճակի ֆիզիկայի, նյութագիտության, ակուստաֆիզիկայի, ակուստիկայի և պլազմայի բնագավառներում միջազգային չափանիշներին և որակին համապատասխան գիտական հետազոտությունների, ինչպես նաև կարևորագույն և հեռանկարային ուղղություններով ինովացիոն բնույթի առաջադեմ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը։ Ներկայացնելով իր պաշտոնավարման ընթացքում ինստիտուտում կատարված աշխատանքները և անելիքները՝ Վահան Քոչարյանը նշեց, որ ինստիտուտում գործում է 10 լաբորատորիա և ներկայացրեց դրանց աշխատանքը։

Ինստիտուտի ենթակառուցվածքների արդիականացման նպատակով վերջին երկու տարիներին ձեռք են բերվել նոր սարքավորումներ և իրականացվել են մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ։

«Scopus» և «Web of Science» գիտատեղեկատվական շտեմարաններում  վերջին 3 տարիների ընթացքում տպագրված հոդվածների թիվն ավելացել է։ 2022թ-ին այս շտեմարաններում տպագրվել է 23, 2023թ-ին՝ 34, իսկ 2024թ-ին՝ 43 գիտական հոդված։ Վերջին 3 տարում ինստիտուտում ավելացել են գիտաշխատողները՝ 2020 թ. 120-ից 2024թ-ին դառնալով 130։  

Ընդլայնվել են միջազգային համագործակցության շրջանակները Իտալիայի միջուկային ֆիզիկայի հետազոտությունների ազգային լաբորատորիաների հետ ռետգենյան օպտիկայի և կանալացման նորագույն տեխնոլոգիաների մշակման ոլորտում, Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ լաբորատորիայի շրջանակներում ռենտգենյան միկրոտոմոգրաֆիայի զարգացման ուղղությամբ, Լոնդոնի Ջոն Ադամսի ինստիտուտի հետ գիգա-տերահերց տիրույթի տոմոգրաֆիայի և սպեկտրոսկոպիայի զարգացման ուղղությամբ։ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացիալ ինստիտուտի հետ կնքվել է մեծ էներգիայով մասնիկների ճառագայթման խնդիրների շուրջ համատեղ հետազոտությունների պայմանագիր։ Ընդլայնվել են համագործակցության շրջանակները ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միրոէլեկտրոնիկայի և հատուկ մաքրության նյութերի տեխնոլոգիական պրոբլեմների ինստիտուտի և Կուրչատովի ինստիտուտի հետ։

«Տեղական գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունն է բավականին ակտիվացվել։ Կուզենայի հատուկ նշել «ՔԵՆԴԼ» ՍՀԻ արագացուցչի վրա իրականացվող հետազոտությունները, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի հետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ գտածոների տոմոգրաֆիկ և սպեկտրալ հետազոտությունները»,- ասաց Վահան Քոչարյանը: Նա նշեց, որ հաստատվել է ինստիտուտի զարգացման ռազմավարությունը։ Որպես միջնաժամկետ թիրախ՝ առաջիկա  5  տարվա համար նախատեսվում է.

  • միջազգային դրամաշնորհային ծրագրերի, թեմատիկ ծրագրերի և այլ ծրագրերի իրականացման արդյունքում ներգրավված ֆինանսավորումը դարձնել առնվազն բազային ֆինանսավորմանը համարժեք
  • Scopus և Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրված հոդվածների թիվը յուրաքանչյուր գիտաշխատողի հաշվով հասցնել 1-ի։
  • նոր, թանկարժեք գիտահետազոտական սարքավորումների ձեռքբերում >3
  • նոր միջգիտակարգային ու միջգերատեսչական հետազոտություններ >2
  • ինստիտուտ-ԲՈՒՀ կապի ուժեղացում՝ առնվազն մեկ կրթական ծրագիր, առնվազն մեկ բազային ամբիոն
  • ինստիտուտ-դպրոց կապի ուժեղացման և դպրոցականների հետաքրքրությունը դեպի ֆիզիկա առարկան մեծացնելու նպատակով ստեղծել ֆիզիկայի ժամանակակից կաբինետ-լաբորատորիա՝ գիտահանրամատչելի սեմինարներ և լաբորատոր աշխատանքների անցկացման համար։

Վահան Քոչարյանը ծնվել է 1976 թվականին՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 2000 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մինչև 2022 թ. աշխատել է ավագ լաբորանտի, կրտսեր գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի և լաբորատորիայի վարիչի պաշտոններում, 2022 թվականից՝ ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, 2023-2024թթ.՝ ինստիտուտի տնօրենն է։ Վահան Քոչարյանը 80 գիտական հոդվածի և արտոնագրերի հեղինակ է։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ների
Ամենադիտված