Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
ԲլոգոսֆերաՀայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։
Ըստ հուշագրի՝ Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը շուրջ 500 հազար եվրո է տրամդրել՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած 1000, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 հոգու սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով:
Պետքարտուղարի խոսքով՝ փոխգործակցությունն ուշացած է սակայն այս քայլը կարելի է դիտարկել հետագա նոր համագործակցությունների սկիզբ