Շարժման մեջ որոշ ուժերի նպատակն է՝ Փաշինյանն իշխանության մնա, իրենք դառնան ԱԺ ընդդիմություն. Գառնիկ Դանիելյան. 24news.am
Բլոգոսֆերա«Արձակուրդ չենք գնացել, գիշեր - ցերեկ աշխատանք է տարվում, կազմակերպչական հարցերով ենք զբաղվում, ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ կան, չկա մի օր, որ չաշխատենք, պտուղները աշնանը կերևան»,- 24TV-ի հաղորդման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Խոսելով Շարժման խնդիրներից և մանդատներ դնելու մասին խոսակցություններից, Դանիելյանը նշել է, որ Շարժմանը մասնակից որոշ ուժեր կողմնակից են մադատները դնելուն, բայց դա ճգնաժամ խորհրադարանում չի առաջացնելու, դրա համար դեռևս այդ քայլին չեն գնում․
«Որոշ ուժերի նպատակն է, որ Փաշինյանի իշխանության մնա, իրենք էլ դառնան ԱԺ ընդդիմություն։ Ամեն րոպե կարող ենք մանդատները դնել, կախված է իրավիճակից, որոշում ունենք՝ խորհրդարանում կապիտուլիացիոն պայմանագիր չենք ստորագրի»։
Tribune.am