Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. կարճատև անձրև և ամպրոպ կլինի
ԲլոգոսֆերաՀանրապետության տարածքում հուլիսի 13-ին կեսօրից հետո, 14-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 13-ի երեկոյան, 14-18-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։