Իշխանությունն օգտագործում է իր ողջ ռեսուրսը` Արմենին անազատության մեջ պահելու նպատակով․ Աբրահամյան
ԲլոգոսֆերաԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արմեն Աշոտյանի խափանման միջոցը` կալանքը, ևս 3 ամսով երկարաձգվեց:
Իշխանությունն օգտագործում է իր ողջ ռեսուրսը` Արմենին անազատության մեջ պահելու և նրան քաղաքական պրոցեսներից մաքսիմալ հեռացնելու նպատակով:
Սրանց համար առանձնահատուկ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, հստակ դիրքորոշում, որը տարբերվում է կառավարող ուժի մոտեցումներից և ովքեր պատրաստ են մինչև վերջ իրենց գաղափարները պաշտպանել»։