Թրամփը Բայդենին առաջարկել է այս շաբաթ կրկին բանավիճել
ԲլոգոսֆերաԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին այս շաբաթ ևս մեկ բանավեճ անցկացնել և այդպիսով վերականգնվել ձախողումից հետո։
«Հիշեք, նա (Բայդենը- խմբ.) շատ վատ տղա է: Մի խղճացեք նրան: Այս երեկո ես պաշտոնապես Ջոյին առաջարկում եմ հնարավորություն՝ փրկելու իրեն ողջ աշխարհի առջև: Եկեք ևս մեկ հնարավորություն տանք, բանավիճեք այս շաբաթ, որպեսզի քնկոտ Ջո Բայդենը կարողանա ապացուցել բոլորին, որ կարող է նախագահ դառնալ»,- Ֆլորիդայում ասել է Թրամփը: Նախկին նախագահը պարզաբանել է, որ այդ բանավեճերը պետք է տեղի ունենան առանց մոդերատորների։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։ Թեկնածուները կհաստատվեն ամռանը կայանալիք կուսակցության համագումարներում։