Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք «Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց» «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետ Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը 

Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում. ՀՐԱՊԱՐԱԿ

Բլոգոսֆերա

«Հրապարակի» զրուցակիցը Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է:


- Առաջին ատյանի դատարանը վճռել է Ձեզնից և Ձեր տիկնոջից բռնագանձել 1 միլիարդ 286 միլիոն դրամ, 2 գույք: Պատրաստվո՞ւմ եք վճարել այդ գումարը:

- Իհարկե` ոչ, չեմ պատրաստվում:

- Այսինքն` առաջիկայում պատրաստվում եք բողոքարկե՞լ վճիռը:

- Անպայման բողոքարկելու ենք:

- Իրավապահ համակարգը հաղորդագրություններ է տարածում, որից տպավորություն է ստեղծվում, որ այդ վճիռն արդեն ուժի մեջ է մտել և Դուք գումարը փոխհատուցելու եք:

- Նման բան չկա, Վերաքննիչ, Վճռաբեկ՝ բողոքարկելու ենք, հարկ եղած դեպքում դիմելու ենք ՄԻԵԴ։

- Քանի որ Դուք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան եք, կա տեսակետ, որ այս վճիռն ունի քաղաքական երանգներ: Հնարավո՞ր է, որ իշխանություններն այս քայլով փորձում են իրենց քաղաքական հակառակորդներին չեզոքացնել:

- Ես այս հարցն ընդհանրապես չեմ ցանկանում քաղաքականացնել: Լրատվամիջոցներն են առավել շատ այս հարցը քաղաքականացնում, բայց չեմ հասկանում ինչի՞ համար, ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանն առհասարակ այս գործի հետ: Ասում են, որ 1997 թվականից ապօրինի գույքեր են հայտնաբերել, ի՞նչ կապ կարող է ունենալ Ծառուկյանը դրա հետ: Ես հասկանում եմ, որ բոլորին քաղաքական ենթատեքստ է պետք, բայց 1997-ից տասը տարի անց եմ ես Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամացել:

- Քանի որ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների դեմ էլ են գործեր հարուցվել, հավանաբար դրանով է պայմանավորված:

- Բայց իմ գործը լրիվ առանձին գործ է, ոչ համատեղ գույքի մասին է խոսքը, ոչ էլ ինչ-որ նման բան, ասեմ ավելին` իմ դեմ գործն ավելի շուտ է հարուցվել, քան Ծառուկյանի: Երկու տարի շուտ:

- Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ 1997 թվականին ձեռք բերված գույքի օրինականությունը մինչ օրս չեք կարողացել ապացուցել:

- Դե նայած թե ում կարծիքով չեմ կարողացել ապացուցել: Ես ամբողջովին ամեն ինչ ապացուցել եմ, այնտեղ կա իքս գումար, որին կանդրադառնան փաստաբանները: 2003 թվականին հայրս դրսից մեծ գումար է բերել, որից մի մասն է ընդամենը տրամադրել ինձ, բանկային ողջ գործարքն էլ երևում է: Նոտարով երդում- հավաստագիրը տրված է, դատարանում ամեն ինչ կա:

- Եվ դա որպես ապացույց չի՞ ընդունել դատարանը:

- Այո, չի ընդունել դա որպես ապացույց, եթե ընդունեին, ողջ գործն, այսպես ասած, փլվելու էր:

- Դա նշանակում է, որ հաջորդ ատյաններում, կամ գուցե միջազգային ատյաններում կարողանալու եք հասնե՞լ դատարանի որոշման չեղարկմանը:

- Հույս ունեմ, որ արդարադատությունը դեռ չի սատկել Հայաստանում, ինձ համար անհասկանալի է, որ ես թաք (մինուճար) տղա լինելով, ստացել եմ գումարը հորիցս, բայց իրենք չեն հավատում, որ թաք տղա լինելով այդ գումարը ինձ է տվել, այդ ժամանակ, ես 23 տարեկան տղա եմ եղել: Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞ր 23 տարեկան տղան կարող է 3 միլիոն դոլար գումար հայթայթել: Դա հնարավոր է միայն հանցագործություն կատարելու դեպքում, իսկ եթե 3 միլիոնի հանցագործություն արած լինեի, հիմա բերդում մեռած կլինեի:

- Իսկ Ձեր հայրը դատարանում չի՞ տվել վկայություն, որ այդ գումարը տվել է Ձեզ:

- Տվել է:

- Իսկ դատարանն ինչո՞ւ չի հավատում:

- Ասեմ ավելին` երդում- հավաստագիր է տվել անգամ հայրս: Ինչպես գիտենք, կեղծ վկայություն տալն ու սուտ երդում- հավաստագիր տրամադրելը քրեորեն պատժելի արարքներ են: Ասեմ ավելին` այդ ընթացքում ոչ ես, ոչ էլ հայրս չենք ունեցել պաշտոն և շատ լավ երևում է, որ փողը դրսից է եկել:

- Այսինքն, եթե վճիռը մտնի ուժի մեջ, Դուք կկարողանաք միջազգային ատյաններում այս գործը բողոքարկել եւ պետությունն այդ դեպքում ստիպված կլինի մեծ փոխհատուցում վճարե՞լ:

- Չեմ ուզում մեր դատական համակարգին գնահատականներ տալ, գուցե հաջորդ ատյաններում ամեն ինչ հաշվի առնեն: Հույսս չեմ կորցրել:

- Մեզ տեղեկություններ են հասնում, որ ապօրինի գույքի գործով մեղադրյալներին իրավապահները գործարքներ են առաջարկում, ասում են` մի մասը մեզ տուր, մնացած գույքը կդառնա օրինական, Ձեզ նման առաջարկ արե՞լ են:

- Ոչ, ինձ նման առաջարկ չի արվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6dad4baa4a1fc22fed17d2601c39d0af

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց» «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթըԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԳերմանիան նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերըՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Հորմուզի նեղուցով նավթատար նավերի երթևեկությունը շարունակվում էՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետՄենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Եվրոպայում աննախադեպ շոգը նոր մարտահրավերներ է ստեղծումՍու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանըՄերկ կինը բարձրացել է ուրիշի մեքենայի վրա՝ արևայրուք ընդունելու համարՄԱԿ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակըՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները
Ամենադիտված