Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով` առնվազն 10 մարդ է զոհվել
Բլոգոսֆերա
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է կամրջի կենտրոնական սյանը։ Մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել է 42-ը, հայտնում է Reuters-ը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Սան Պաուլոյից մոտ 170 կմ դեպի արևմուտք՝ Իտապետինինգ քաղաքի մոտակայքում։
Ավտոբուսը Իթապևայից մեկնում էր Ապարեսիդա՝ կրոնական քաղաք, որը հայտնի է ուխտագնացություններով։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)