Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին քառորդ միլիոն դոլարով պակաս է, քան Վրաստանինը
ԲլոգոսֆերաՀայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին պարտք է 294,38 մլն դոլար, տեղեկացրել է ԱՄՀ մամուլի ծառայությունը։ Վրաստանը հիմնադրամին պարտք է 569,89 մլն դոլար։
Եվրոպական երկրներից ԱՄՀ-ին պարտք են նաեւ Ուկրաինան (13,85 մլրդ), Սերբիան (1,25 մլրդ), Մոլդովան (910,40 մլն), Հյուսիսային Մակեդոնիան (361,32 մլն), Բոսնիա եւ Հերցեգովինան (265,86 մլն), Ալբանիան (200,34 մլն), Կոսովոն (78,41 մլն), Չեռնոգորիան (39,95 մլն)։ ԱՄՀ-ին բոլոր երկրների պարտքի ընդհանուր գումարը կազմում է 150,44 մլրդ դոլար։