Ահաբեկչություն՝ Դաղստանում․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
ԲլոգոսֆերաԴաղստանում անհայտ անձինք գնդակոծել են Դերբենտի եկեղեցին, իսկ Մախաչկալայում՝ սինագոգը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն։
Դաղստանում տաճարի վրա հարձակման ժամանակ սպանվել են մի հոգևորական և մի անվտանգության աշխատակից։ Հայր Նիկոլայը 66 տարեկան էր. Ժողովրդական ժողովի համակարգող խորհրդի նախագահ Շամիլ Խադուլաևը հայտնում է, որ քահանայի կոկորդը կտրել են։ Պահակախմբի միակ զենքը գազային ատրճանակն է եղել։ Ենթադրաբար, քահանաները փակվել են եկեղեցում։
Նախնական տվյալներով՝ մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։