Մայիսի վերջի դրությամբ տնտեսությունում միջին հարկման բազան 296,690 դրամ է, անվանական աճը՝ 6.7%․ ՊԵԿ
ԲլոգոսֆերաՀամաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության՝ 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752.260, աճը 2023 թվականի մայիսի նկատմամբ՝ 4.7%։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296,690 ՀՀ դրամ, անվանական աճը՝ 6.7%: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11.7%։