Միջազգային քրեական դատարանը Շոյգուին և Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել
ԲլոգոսֆերաՄիջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը ուկրաինական ճգնաժամի հետ կապված ՌԴ պաշտպանության նախկին նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդեր է տվել, գրում է Interfax-ը։
ՄՔԴ-ի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ օրդերների բովանդակությունը գաղտնի է պահվում՝ վկաներին պաշտպանելու և հետաքննության անվտանգությունն ապահովելու համար։
Մարտին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ որոշումը։ «Մենք ՄՔԴ-ի անդամ չենք, չենք ճանաչում այն», - լրագրողներին ասել է Պեսկովը։
2023 թվականին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար: