Կիրականացվեն Վերին Շորժայի մարզային և ռազմավարական նշանակության ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ
ԲլոգոսֆերաԿառավարությունն ընդունել է որոշում՝ Տ-4-57, /Մ-11/ (Վարդենիս)-Այրք-Ներքին Շորժա և Տ-4-42, /Տ-4-57/-Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքների իրականցման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ հիմնավորման՝ ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված՝ երկար տարիներ հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքներ չկատարելու պատճառով մարզային նշանակության այդ ավտոճանապարհների պատվածքը գոյություն չունի, երթևեկելի մասերը և կողնակները ամբողջությամբ քայքայվել են, դարձել դժվարանցանելի, երթևեկելի մասերի առանձին հատվածներ անանցանելի են նույնիսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Նկատի ունենալով, որ ավտոճանապարհների վրա երկար տարիներ հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել կապիտալ բնույթի ծախսերի շրջանակներում ապահովել ճանապարհների անցանելիությունը:
Հարկ է նշել, նաև որ ճանապարհներն ունեն նաև ռազմավարական կարևոր նշանակություն՝ անցնում են Վարդենիս համայնքի Այրք, Ներքին Շորժա և Վերին Շորժա բնակավայրերով, ինչպես նաև համարվում են Վարդենիս համայնքի բնակավայրերի խոտհարքներ և արոտավայրեր տանող ճանապարհները։