Հայաստանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն
ԲլոգոսֆերաՀայաստանի թիմը գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն։ Հայաստանը ներկայցրել են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:
Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին: Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որին առաջնության ընթացքում պարտության է մատնել միայն Հայաստանի թիմը: